Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38–ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ:

Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: