Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը: Այս ամսին այսօր՝ հունիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.

«ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:

Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում...

Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը...»։