Աթենքում Թուրքիայի դեսպան Բուրաք Օզյուգերգինը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ Հունաստանի հետ, բազմիցս առաջարկել է Հունաստանին քննարկել վիճելի հարցերը՝ ներառյալ ծովային գոտիների սահմանազատումը, եւ դեռեւս տրամադրված է երկխոսելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Վերջին ամիսներին աճում է լարվածությունը թուրք-հունական հարաբերություններում։ Վերջին օրինակն էր Թուրքիայի հայտարարությունը հունական հատվածում նավթային պաշարների շուրջ հետազոտություն անցկացնելու մասին։ Հունաստանի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, այնուհետեւ նաեւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիքոս Պանայոթոպուլոսը հայտարարել էր վերջին օրերին պատրաստակամության մասին, եթե պահանջվի Թուրքիայի ռազմական պատասխան տալ։

«Հարեւանների համար երբեք ուշ չէ ոչ միայն երկխոսելու, այլ նաեւ միմյանց լսելու համար։ Կարեւոր է, որ լինի հնարավորություն խոսել միմյանց հետ, ոչ թե միմյանց մասին։ Ճիշտն ասած՝ մենք ցանկանում ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ Հունաստանի հետ։ Չկա այդպիսի մեծ խնդիր, որը երկու երկրները չկարողանան հաղթահարել»,-ասել է թուրք դեսպանը։

Օզյուգերգինն ասել է, որ նախքան Լիբիայի հետ փոխըմբռնման հուշագիրը ստորագրելը Թուրքիան հրավիրել էր կողմերին մասնակցել երկխոսության, սակայն պատասխան չէր ստացել։ Սակայն այժմ Անկարան դեռեւս պատրաստ է բանակցություններ վարել, ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է կայացնել «արդարացի եւ խաղաղ» որոշում բոլոր չլուծված հարցերի շուրջ՝ ներառյալ ծովային գոտիների սահմանագծումը։

«Մենք տարբեր շրջանում եւ տարբեր մակարդակներում հայտարարել ենք, որ պատրաստվում ենք հետազոտություններ անցկացնել եւ հորատման աշխատանքներ մեր գոտում, որոնց սահմանները որոշվում են միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Մեր մայրցամաքային շելֆի կորդինատներն արդեն ուղարկվել են ՄԱԿ»,-հայտարարել է դեսպանը։

«Հաշվի առնելով դա՝ Թուրքիան այսօր պատրաստ է, ինչպես եւ նախկինում, կայացնել արդար, ազնիվ եւ խաղաղ որոշում բոլոր չլուծված հարցերի շուրջ՝ ներառյալ ծովային տարածքների արդարացի սահմանազատումը բոլոր ափամերձ պետությունների հետ, որոնք նա ճանաչում է եւ որոնց հետ ունի դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Օզյուգերգինը։