Շենգավիթ համայնքում այսօր` հունիսի 7-ին, ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ով դիմակ չի կրել: Մինչ բերման ենթարկելը վիճաբանություն է  սկսվել ոստիկանների եւ երիտասարդի հարազատների միջեւ:

NEWS.am-ի հետ զրույցում բերման ենթարկվող երիտասարդը պնդել է, որ իր դիմակը պոկվել է եւ ինքը թաշկինակով է բերանը փակել, որպեսզի դեղատնից նոր դիմակ կրի:

«Մասկես ընկել էր, կտորը դրել էի  բերանիս, քանի որ չէի հասել ապտեկա, եկել տանում են բաժին»,-ասաց նա:

Ոստիկանության աշխատակիցն էր հակառակն էր պնդում, որ երիտասարդը  դիմակ չի ունեցել եւ իրենք մոտեցել են` պարզելու համար, թե ինչու դիմակ չի կրում:

Չնայած երիտասարդի հարազատների պնդումներին, ոստիկանության  աշխատակիցները նրան բերման ենթարկեցին Ոստիկանության Շենգավիթի բաժին: