ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

-չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,

-չի պահպանվել սոցիալական հեռավորությունը,

-աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել,

-բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները: