Շաբաթ Մի քանի հազար իսրայելցիներ անցկացրել են բողոքի ցույց ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ծրագրի, ըստ որի՝ նա հայտարարելու է ինքնիշխանություն օկուպացված Արեւմտյան ափի մի մասի համար՝ դե ֆակտո գրավելով հողերը, որոնք պաղեստինցիները փորձում են կառավարել, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ ցուցարարները կրել են դիմակներ եւ պահպանել սոցիալական հեռավորությունը։ Նրանց ձեռքերում եղել են պաստառներ «Ո՛չ անեքսիային, ո՛չ օկուպացմանը, այո՛ խաղաղությանն ու ժողովրդավարությանը» գրառմամբ։ Նրանցից մի քանիսի ձեռքերում եղել են Պաղեստինի դրոշներ։

Բողոքի ցույցը կազմակերպվել էր ձախ թեւի ուժերի կողմից եւ չէր վերածվել մասսայական շարժման։

Միջոցառման կազմակերիչները ցուցադրել են տեսաուղերձ՝ հասցեագրված ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսին։

Գործակալությունը նշում է, որ համաձայն վերջին հարցումների՝ իսրայելցիների կեսը չի սատարում անեքսիայի գաղափարը։