Սիեթլում տղամարդը ավտոմեքենայով մխրճտվել է ցուցարարների ամբոխի մեջ, ապա կրակել եւ վիրավորել է նրանցից մեկին, հայտնում է Reuters-ը:
Սիեթլի ոստիկանությունը հայտարարել է, որ վիրավորը գտնվում էր հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Ուրիշ ոչ ոք չի տուժել: 4

Տեսանյութում վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից, ցուցարարները սկսում են շրջապատել նրան: Նրա ձեռքում ատրճանակի նման մի բան է, նա վազելով անցնում է ամբոխի միջով եւ հանձնվում է ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսի ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ ընթացող խաղաղ ցույցերի ժամանակ: