Հունիսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, մեկ փլուզման, երեք ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից ։

«Արձանագրվել է թունավորման հինգ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված չորս տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։