Բրիտանիա բոլոր ժամանողները պետք է անցեն երկշաբաթյա պարտադիր կարանտին. այս արմատական միջոցառումը կոչված է COVID-19-ի հետագա տարածումը կասեցնելուն, փոխանցում է AP-ն:

Երկուշաբթիից սկսած բոլոր ուղեւորները պետք է ձեւաթուղթ լրացնեն՝ ինքնամեկուսացման համաձայնություն տալով, ոչ մեծ բացառությամբ: Նրանք, ովքեր չեն հետեւի կարանտինի կանոնին՝ կարող են տուգանվել:

Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Լիրիի կարծիքով՝ կարանտինը կհանգեցնի երկրի տուրիստական ինդուստրիայի «անհամար ավերածությունների», ոչ միայն ավիաընկերությունների համար:

Նրա խոսքով՝ կտուժեն ռեստորանները, հյուրանոցները, թանգարանները, աշխատանքը կկորցնեն հազարավոր մարդիկ: