Ռուսաստանը մասամվ կբացի սահմանները՝ թույլ տալով երկրից դուրս գալ աշխատանքի, ուսման, բուժման եւ հարազատների խնամելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստան մուտք գործել կթույլատրվի այն օտարերկրացիներին, ովքեր պատրաստվում են բուժման կամ մոտ հարազատներին խնամելու համար: Միշուստինը հայտնել է, որ ստորագրել է կառավարության համապատասխան հրամանը: