Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։35-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հողաթմբին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի, որոնցից մեկը, ըստ տեղեկությունների, երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։