Քաղաքացիները հույս ունեին, որ մինչեւ երեքշաբթի դեսպանությունից որեւէ դրական տեղաշարժի մասին լուր կստանան, սակայն իրենց միայն տեղեկացրել են, որ առայժմ Վրաստանի հետ քննարկումներ են ընթանում․․․

Ռուսաստանի Դաշնություն մեկնել փորձող՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները արդեն 2 շաբաթն է՝ Բագրատաշենի անցակետի մոտից չեն հեռանում։

Նրանցից Աշոտ Ջիլավյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը պատրաստվում է Երեւան գալ՝ ՌԴ դեսպանությունում հանդիպում խնդրելու եւ իրենց հարցը բարձրացնելու համար։ Քաղաքացիները հույս ունեին, որ մինչեւ երեքշաբթի դեսպանությունից որեւէ դրական տեղաշարժի մասին լուր կստանան, սակայն իրենց միայն տեղեկացրել են, որ առայժմ Վրաստանի հետ քննարկումներ են ընթանում։

«2 շաբաթ է՝ այստեղ ենք։ Ժողովուրդը մնացել է անելանելի վիճակում, սպասողական վիճակի մեջ։ Դեռ դիմանում ենք, ուրիշ տարբերակ չունենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 100-ից ավելի ազգությամբ հայ՝ ՌԴ քաղաքացիներ արդեն մի քանի ամիս է՝ փորձում են վերադառալ ՌԴ։ Նրանք ցույցեր էին արել ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ արդեն 2 շաբաթ է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետում։