Երկրորդ եռամսյակում Իսպանիայի տնտեսությունը  COVID-19-ի համավարակի պատճառով կարող էր կրճատվել ռեկորդային 16-21.8 տոկոսով՝ նախքան տարվա երկրորդ կեսին վերականգնվելը, հայտնել է Իսպանիայի բանկը, փոխանցում է Reuters-ը:

Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ անկումը, որը տեղի կունենա տարվա առաջին երեք ամիսներին արտադրության  5.2 տոկոսով անկումից հետո, ռեցեսիայի կհանգեցնի:

Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսությունը կսկսի վերականգնվել տարվա երկրորդ կեսին, ընդ որում, ՀՆԱ-ն այս տարի հավանաբար կկրճատվի 9-11.6 տոկոսով, որն ավելի լավատեսական սցենար է, քան դրա 9.5-12.4 տոկոսով անկման վերջին կանխատեսումը :

«Երկրորդ եռամսյակում համաճարակի պահպանմանն ուղղված միջոցառումներից տուժած ժամանակահատվածը շատ ավելի երկար կտեւի, եւ տնտեսական անկումը շատ ավելի բարձր կլինի»,- հայտարարել է Կենտրոնական բանկը՝ չնայած նրան, որ Իսպանիան անցած ամիս սկսել է աստիճանաբար մեղմացնել սահմանափակումները:

Կենտրոնական բանկը նաեւ ավելի լուրջ եւ պակաս հավանական սցենար է կանխատեսել, որի համաձայն 2020 թվականին տնտեսությունը կարող է կրճատվել մինչեւ 15.1 տոկոսով՝ հայտարարելով, որ ներկայիս անորոշության պատճառով չի կարող բացառել «ավելի անբարենպաստ սցենարները»:
Այս վատագույն սցենարը հաշվի կառնի «նոր վարակների ինտենսիվ դրվագները», որոնք ազատության սահմանափակման լրացուցիչ եւ խիստ միջոցներ կպահանջեն: