Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 12:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 25 մ սահել դեպի հարակից ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հրաչ Գ․-ն (ծնված 1962 թ.), Վահե Գ․-ն (ծնված 1990 թ.), Քրիստինե Ա․-ն (ծնված 1977 թ․) եւ Արփինե Զ․-ն (ծնված 1962 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: