ՆԱՏՕ-ն Չինաստանին որպես հակառակորդ չի դիտարկում, սակայն պետք է պատրաստ լինի պատասխանել նրա կողմից մարտահրավերներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ՆԱՏՕ-ի ապագայի հարցով տեսակոնֆերանսի ժամանակ, որը Վաշինգտոնում եւ Բրյուսելում կազմակերպել էր Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամը եւ Ատլանտյան խորհուրդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն Չինաստանին որպես թշնամի կամ հակառակորդ չի դիտարկում: Սակայն մենք տեսնում ենք, որ Չինաստանի [ազդեցության] աճը փոխում է ուժի համաշխարհային հավասարակշռությունը,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին,- ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները դեկտեմբերին Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ դաշինքի պատմության մեջ առաջին անգամ համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի արձագանքել անվտանգության ոլորտում Չինաստանի [ազդեցության] աճի հետեւանքներին»: