WhatsApp-ի օգտատերերին զգուշացրել են ծառայության նոր գործառույթի պատճառով իրենց անձական տվյալների արտահոսքի սպառնալիքի մասին։ Այդ մասին Medium կայքի իր բլոգում հայտնել է կիբեռանվտանգության հնդիկ մասնագետ Ատուլ Ջայարամը։

Նա նշել է, որ խոցելի է Click to Chat գործառույթը, որը թույլ է տալիս WhatsApp-ի օգտատիրոջ հետ երկխոսությունը սկսել ոչ թե հեռախոսահամարի, այլ QR կոդը կարդալու միջոցով։ 

Մասնագետը հստակեցրել է, որ Google-ի կողմից Click to Chat-ի մեդիատվյալների ինդեքսացիայի պատճառով հեռախոսահամարները հայտնվում են ցանցում։ Նա նշել է, որ ինքը նման եղանակով գտել է 300 համար։

Ջայարամը նաեւ նշել է, որ օգտատերերի մյուս տվյալներն այդ դեպքում չեն հայտնվում ազատ օգտագործման տիրույթում, սակայն խարդախները կարող են դրանք գտնել URL հասցեի որոնմամբ, հաղորդում է Gazeta-ն։