ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց այցելելու ընթացքում շփվեց նաեւ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ՝ պատուհանից։

Վարչապետը զրուցեց կորոնավիրուսով վարակված կամավորի հետ, որը վարակվել էր աշխատանքի ընթացքում։

«Արդեն զգացվում է, որ մի քանի օր է մնացել եւ դուրս կգրվեք», ասաց Փաշինյանը։

Վարչապետի հարցին՝ արդյոք ինքը շարունակե՞լու է կամավորական աշխատանքը, նա ասաց՝ իհարկե։               

Վարչապետը պատուհաններից տեսավ քաղաքացիների, որոնք նշեցին, որ արդեն լավ են զգում իրենց, եւ , որ գոհ են առողջապահական համակարգից։

Վարչապետի հարցին՝ արդյոք տեղյա՞կ են, թե որտեղից են վարակվել, քաղաքացիներն ասացին. «Էսօր պրեզիդենտներն են հիվանդանում, ի՞նչ իմանաս՝ որտեղից են հիվանդանում»։

Փաշինյանն ու Թորոսյանը ծիծաղեցին եւ վարչապետն ասաց. «Քար էր իմ բոստանը հա՞»։

Վարչապետը նկատեց, որ հիվանդներն ունեն բարձր տրամադրություն. «Շատ լավ է, տրամադրություն էլ շատ կարեւոր է առողջացման տեմպերի վրա»։