Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ ոստիկանության լայն բարեփոխման օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության հետեւանքով բողոքի ցույցերի պայմաններում։

«Ոստիկանության դաժանությունը Ամերիկայում ռասայական անարդարության հնացած համակարգի տխուր արտացոլումն է։ Արդարության կարելի է հասնել միայն լիակատար, համընդգրկուն գործողություններով, եւ դա մենք այսօր կանենք»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Փելոսին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքերով՝ օրենքի նախագիծը ենթադրում է «տրանսֆորմացիա՝ կառուցվածքային փոփոխությունների միջոցով», այն կմեծացնի չարաշահումների հանդեպ պատասխանատվությունը եւ ոստիկանության հանդեպ վերահսկողությունը։

Օրենքն ընդունելու դեպքում այն կհեռացնի քրեական հետապնդման եւ ոստիկանության չարաշահումների միջեւ պատնեշները, կհանի նրանից շատ գործերի համար անձեռնմխելիությունը, պարզաբանել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

Նաեւ, նրա խոսքերով, Լինչի դատաստանը առանձին տողով կներառվի ատելության հողի վրա դաշնային հանցագործությունների ցուցակում։ Լինչի դատաստանը ավանդական իմաստով ամբոխի կողմից սպանությունն է, որն այժմ չի հանդիպում, սակայն դրա տակ հասկանում են կալանավորվածների մահը՝ չպարզված հանգամանքներում։