Եվրոպայի Խորհուրդը պաշտպանության միջոցներ է փոխանցել Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Չեռնոգորիային եւ Հյուսիսային Մակեդոնիային:

Հայաստանին տրամադրվել է 50 բժշկական համազգեստ, 8000 մեկանգամյա օգտագործման ձեռնոց, 100 ակնոց, 260 ռեսպիրատոր դիմակ, 5000 մեկանգամյա օգտագործման դիմակ, 2 թթվածնի գեներատոր, 5 պորտատիվ սատուրամետր, 5 ինֆրակարմիր ջերմամետր եւ 10 մանրէասպան լամպ:

Օգնությունը հնարավոր է դարձել «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում: