Թուրքական Իզմիրի դատախազությունը 191 զինծառայողի ձերբակալության հրաման է արձակել, այդ թվում՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 181 անձի, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

Նշվում է, որ կասկածյալների ձերբակալության օպերացիաներն իրականացվում է Թուրքիայի 23 նահանգներում: Արդեն 145 մարդ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության անցնելու համար քննություն հանձնելիս Գյուլենի կողմնակիցների կողմից կազմակերպված խարդախություններին մասնակցության համար:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը FETO (ֆետուլահականների ահաբեկչական կազմակերպություն) են անվանում, մեղադրում են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 80 հազար մարդ էր ձերբակալվել, մոտ 150 հազար քաղաքացիական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել էին աշխատանքից: Ինքը՝ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել է մեղադրանքները: