Ռիո Գրանդե Սիթիում աճուրդի ժամանակ տղամարդն ավտոմեքենա է գնել, որը 34 կգ թմրանյութի համար սեյֆ է եղել, հաղորդում է RG-ը:

Տղամարդը զանգել է ոստիկանության եւ հայտնել ենթադրաբար թմրանյութերով փաթեթներ գտնելու մասին:

Նա 17 փաթեթ է գտնել: Ոստիկանները թաքստոցում գտել են եւս մի քանիսը: Գտածոյի ընդհանուր գումարը կազմել է 850 000 դոլար:

«Ես շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ այդ տղամարդուն, ով հայտնեց մեզ թմրանյութերի մասին»,-ասել է ոստիկանապետը: