OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության վերլուծաբանները պարզել են, թե որտեղ են պատրաստվում այս տարվա ամռանը հանգստանալ ռուսաստանցի զբոսաշրջիկները, եթե սահմանափակիչ միջոցներն ամբողջությամբ հանվեն, փոխանցում է RT-ն: Այդպես, ռուսների գրեթե մեկ քառորդը (24 տոկոստ) արդեն պլանավորում է իր արձակուրդն անցկացնել տեղական հանգստավայրերում, իսկ հարցման մասնակիցների եւս 7.7 տոկոսը հակված է այս տարբերակին:

Ընդ որում, ինչպես նշել է հարցվածների գրեթե 52 տոկոսը, եթե այս տարի սահմանները չբացվեն, ապա նրանք չեն պլանավորում ճանապարհորդել երկրի տարածքով:

«Սահմանները բացելուց անմիջապես հետո ռուսների մեծ մասը (38.1 տոկոսը) ցանկանում է մեկնել եվրոպական երկրներ՝ Իտալիա, Իսպանիա, Հունաստան: 23.4 տոկոսին գրավում է հարեւան երկրները. խոսում ենք մերձբալթյան երկրների, Հայաստանի եւ Բուլղարիայի մասին է: 14.8 տոկոսը կգնա Աֆրիկա, 12.6 տոկոսը՝ Ասիա: 5.6 տոկոսը կցանկանար այցելել Ամերիկա, իսկ 5.5 տոկոսը կմեկներ Ավստրալիա»,- նշում է OneTwoTrip-ը:

Հարցմանը 2.1 հազար մարդ է մասնակցել: