ԱՄՆ-ը չի կարող օգտագործել իրանական միջուկային համաձայնագրում իր նախկին անդամակցությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը, հաղորդում է AP-ը:

ԱՄՆ-ը դուրս է եկել համաձայնագրից 2018 թվականին եւ վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցներն այսպես կոչված «առավելագույն ճնշման» արշավի շրջանակում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը հայտարարել են, որ զենքի մատակարարման էմբարգոյի երկարաձգումն այժմ Վաշինգտոնի գլխավոր առաջնահերթությունն է:

«ԱՄՆ-ը դուրս է եկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, եւ այժմ նրանք չեն կարող պնդել, որ նախկինի պես այդ ծրագրի անդամ են»,-ասել է Բորելը: