«Լիվերպուլի» դատարանը Քիրքբիի բնակիչ, 47-ամյա Մայքլ Ուիթիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ 5G բջջային ցանցի աշտարակը ոչնչացնելու փորձի համար: Ուիթին համարել է, որ 5G տեխնոլոգիան ինչ-որ կերպ նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, հայտնում է BBC-ն:

Ապրիլի սկզբին բրիտանական մամուլը գրել էր առնվազն երկու խոշոր քաղաքներում` Բիրմինհեմում եւ Լիվերպուլում 5G աշտարակների կանխամտածված հրկիզման դեպքերի մասին:

Բացի այդ, լրագրողները գրել են երկրում 5G ցանց գործարկելու համար սարքավորումներ տեղադրող ինժեներների հանդեպ սպառնալիքների բազմաթիվ դեպքերի մասին: