Երեքշաբթի՝ հունիսի 9-ին, կորոնավիրուսից մահացել է Հայիթիի սոցիալական հարցերի նախարար Էմանուել Կանթավը, հայտնել են երկրի իշխանությունները, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

«Մեր գործընկեր՝ սոցիալական հարցերի նախարար Էմանուել Կանտավը, լքեց մեզ այսօր առավոտյան: Նա հիվանդ էր COVID-19-ով»,- գրել է հաղորդակցման նախարար Էդի Ջեքսոն Ալեքսիսը Twitter-ի իր էջին:

Նա կառավարության անունից ցավակցություն է հայտնել պաշտոնյայի ընտանիքին եւ նրան «մոլի իրավապաշտպան» է անվանել:

Ալեքսիսի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Կանտավը դարձել է երկրի 56 բնակիչներից մեկը, ով մահացել է կորոնավիրուսից: