Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ով վարակման երեք դեպք է գրանցվել, գրանցվել է նաեւ 5 ասիմպտոմատիկ դեպք, վերականգնվել է վեց հիվանդ, ոչ ոք չի մահացել, նշվում է Չինաստանի առողջության պետական ​​կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ բոլոր նոր դեպքերը ներմուծված են, դրանցից երկուսը գրանցվել է Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, մեկը՝ Տյանցզին քաղաքում:

Չինաստանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 83.046 դեպք, առողջացել է 78.357 մարդ, 55 վարակված հիվանդանոցներում, 4.634 հիվանդ մահացել է : Ներմուծված դեպքեր 1786-ն են, առողջացել է 1732 մարդ:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են տվյալներ հրապարակել ասիմպտոմատիկ հիվանդության դեպքերի վերաբերյալ: Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հինգ նման դեպք, բոլորն էլ ներմուծված են: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 24 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ածտորոշման թեստերի արդյունքները դրական էին, սակայն հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Հիվանդության 155 ասիմպտոմատիկ կրող մնում է բժիշկների վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե ընդհանուր քանի այդպիսի հիվանդ է եղել Չինաստանում համավարակի ընթացքում:

Առանձին Հոնկոնգում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 1.107 դեպք (4 մարդ մահացել է, առողջացել է 1050 մարդ), 45 դեպք է գրանցվել Մակաոյում (բոլորն արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (յոթը մահացել է, 431-ը բուժվել է):