Հայաստանի տաբեր հատվածներից կարող են լինել բողոքներ, որ ճանապարհները ոչ բարեկարգ են, որովհետեւ մենք ժառանգել ենք բավականին վատ ճանապարհային ցանց: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնմալով դիտարկմանը, որ Շիրակի մարզից բազմաթիվ բողոքներ կան, որ ճանապարհները անբարեկարգ են:

«Նախորդ տարվա եւ այս տարվա ընթացքում մեծ քանակությամբ շինարարական աշխատանքներ իրականացվել են եւ իրականացվելու են: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, հավանաբար խոսքը «Հյուսիս-Հարավի» մասին է: Այդտեղ մենք ունենք չինական կապառալու ընկերություն, այս փուլում նրանք դեռեւս Չինաստանում են, սպասում ենք նրանց գալուն:

Մի հատվածն էլ, գիտեք, իսպանական ընկերության հետ միջազգային արբիտրաժում խնդիրներ ենք լուծում, այսինքն դատական պրոցեսի մեջ ենք: Այնուամենայնիվ ակնկալենք, որ առաջիկայում ամեն ինչ տեղը կընկնի: Դա մեր ընթացիկ պետական միջոցներով ֆինանսավորվող ծրագրերից դուրս է, բայց միաժամանակ մեր իրավասության տիրույթում է: Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ անենք, որ ավելի արագանա իրավական պրոցեսը»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ երկրորդային ճանապարհը, որից այս պահին ժամանակավորապես օգտվում են քաղաքացիները, բարեկարգվում է. «Բայց այնտեղ հնարավոր է միայն փոսալցում, որն արվում է»: