Երեւանում մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսված չէր 2019 թվականի բյուջեով: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա բյուջեում եւս այդ միջոցները նախատեսված չեն: «Սակայն մենք քայլեր ենք ձեռնարկում այդ նախաձեռնության իրականացման համար: Մենք այս ծրագիրը կիրականացնենք կա՛մ Կառավարության լրացուցիչ միջոցների հաշվին, կա՛մ մասնավոր ներդրումների: Այս տարի արդեն պարզ կլինի, թե որ ճանապարհով կգնանք»,- ասաց Նախարարը:

Պապիկյանը հավաստիացրեց, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը ապագայում անպայման կիրականացվի: «Մեր ծրագրած մետրոյի կայարանի կառուցումը պետք է կատարվի, սակայն ժամկետների, մեթոդների եւ ծրագրի պահման հարցեր կան: Այդուհանդերձ, մեր քաղաքական թիմի խոստումն իրականացվելու է»,- խոստացավ նախարարը: