2019 թվականին գյուղատնտեսության կարիքների համար 12.8 միլիարդ դրամ է հատկացվել ՀՀ պետական ​​բյուջեից: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այս միջոցները, նրա խոսքով, ուղղվել են 8 բյուջետային ծրագրերի իրականացմանը, որոնց շրջանակներում 51 միջոցառում է նախատեսվել: «Միջոցների իրացման ցուցանիշը մոտ 64 տոկոս է կազմել»,- հավելեց նախարարը:

Միեւնույն ժամանակ, 2019-ին ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար պետական ​​բյուջեից 7.3 միլիարդ դրամ էր հատկացվել: Հատկացված միջոցներից օգտագործվել է 76.1 տոկոսը կամ 5.56 միլիարդ դրամ: