Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից  դիմակ չկրելու համար բերման ենթարկված ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

«Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել եւ չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»,-ասաց նա:

Մանուկյանը  հավելեց, որ Ոստիկանությունում վարչական արձանագրություն են կազմել եւ  միայն դրանից հետո բաց են թողել իրեն:

Պավլիկ Մանուկյանը դիմակ չկրելու համար բերման ենթարկվեց. նիստը հետաձգվեց