Խոսքը Մեղրաձորի ոսկու հանքի դատարկ հանքախորշերի մասին է, որոնք արդեն շահագործվել են ու փակ վիճակում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, ինչի արդյունքում 3 զոհ կա:

«Իմ հավաստի տվյալներով, որոնք դեռ պաշտոնապես հաստատված չեն, զոհերը Մեղրաձոր համայնքից են, երիտասարդ են, որոնք փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել»,-ասել է մարզպետը:

Հարցին, թե ինչու այնպես չի արվում, որ նման դեպքեր տեղի չունենան, մարզպետը նշել է, որ դա քրեական գործի շրջանակներում կպարզվի. «Կարող եմ ասել, որ ֆիզիկապես մի քանի տասնյակ մարած հանքախորշերի վրա պահակակետեր դնելը հեշտ գործ չէ»:

Նա ցավակցեց մահացողների հարազատներին:

Մարզպետը հավելեց, որ այն երիտասարդները, որոնք փորձել են դուրս բերել դիերը, հանդիսանում են տվյալ հանքավայրի աշխատակիցներ, որոնք ծանոթ են քարտեզին, ուղիներին: