Սեւանա լճում ջրահեղձ եղած 2 քաղաքացիները 16-այա տղաներ էին, որոնք, 3 ընկերներով, գնացել էին Սեւանի «Հանրային լողափ»՝ լողալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը։

«Երեքն էլ 2004 թվականի ծնված են, 2-ը խեղդվել են, մյուսը ականատես է եղել միայն։ Մոտ 15 րոպե առաջ է դեպքը տեղի ունեցել ու ինձ են զանգահարել։ Ես միանգամից մտել եմ լիճ, սակայն արդեն ուշ էր, երկուսն էլ ջրահեղձ էին եղել»,- ասաց Արմեն Ճզմաչյանը։

Նշենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Սևանում երկու քաղաքացի է ջրահեղձ եղել