Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32,

Արարատում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,

Արմավիրում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +25 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +35):