Քաղաքապետի ծառայողական մեքենան, որը դրվել է վաճառքի դեռեւս չի իրացվել, որովհետեւ մասնակից չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Դրա մեկնարկային արժեքը 7 մլն դրամ է, այն բավական հնացած մեքենա է եւ այսօր ծախսերի կառավարման տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չի հին մեքենա պահելը: Այսօր մենք նաեւ քննարկում ենք մեր ողջ անձնակազմի համար անցնել այլ վառելիքի համակարգի՝ տնտեսելու համար միջոցները, եւ նաեւ շատ հնացած մեքենաները փոխարինել նորերով, որովհետեւ օրինակ երեք անգամ փոխանցման տուփը տարեկան փոխվում է եւ դա այդ մեքենայի գնի 50 տոկոսն է կազմում»: