Լիտվան բժիշկներ եւ մասնագետներ կուղարկի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է  Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է աջակցել հայ ընկերներին: Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ եւ փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով»,-գրել է նա:

Նախարարը նաեւ նշել է. «Միասին կհաղթահարենք ամեն փորձություն»: