Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը կանխատեսում է, որ կորոնավիրուսի պանդեմիան կհանգեցնի 7,6 տոկոսով համաշխարհային տնտեսության անկմանը, գրում է DW-ը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը:

Իր զեկույցում կազմակերպությունը հաշվարկել է 2 սցենար: Առաջին դեպքում կորոնավիրուսի տարածումը կլինի հսկողության տակ, երկրորդի դեպքում՝ պանդեմիայի երկրորդ ալիք կսկսվի:

Հսկվող դեպքում համաշխարհային տնտեսությունը կկրճատվի 6, իսկ երկրորդ ալիքի դեպքում՝ 7,9 տոկսով: 2021 թվականին տնտեսագետները տնտեսական աճի էական վերականգնում են կանխատեսում:

ՏՀԶԿ-ի փորձագետների կարծիքով՝ ամենից շատ կորոնավիրուսից տուժել է եվրագոտու երկրների տնտեսությունը: Նույնիսկ ամենալավ սցենարի դեպքում եվրագոտու երկրների տնտեսական անկումը կկազմի 9,1 տոկոս: Հատկապես ծանր վիճակ է, տնտեսագետների կարծիքով, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում:

Գերմանիայի համար կազմակերպությունը կանխատեսում է անկում 6,6-8,8 տոկոսով:

ՏՀԶԿ-ի կազմում են 38 երկիր, այդ թվում Եվրամիության երկրների մեծամասնությունը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան: