Հայաստանի ֆերմերները ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի հանդեպ։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով՝ ֆերմերների կողմից ներգրավված վարկերի ծավալները, այն տոկոսները, որ վճարում է կառավարությունը, հասել են 60 մլրդ դրամի։

«Ընդ որում, շեշտը դրվում է գյուղատնտեսական տեխնիկայի ներգրավման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ցեղական անասունների ձեռքբերման, ինտենսիվ այգիների տնկման վրա»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարն արձանագրեց, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները ոչ միշտ են անմիջապես արդյունք տալի, եւ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ պատճառով կառավարության ծրագրերը միջնաժամկետ եւ երկարաժամկետ բնույթ են կրում։

Ընդհանուր առմամբ, ինչպես նկատեց Խաչատրյանը, գյուղատնտեսությունը ունի իր տեսակարար կշիռը ներկա 14%-ից մինչեւ ավելի էական ցուցանիշներ երկրի ՀՆԱ-ում աճեցնելու հնարավորություն։

«2020թ․, ըստ կանխատեսումների, ոլորտի աճը կկազմի 0,8%»,- ընդգծեց նախարարը։