Յունիբանկը, լինելով Հայաստանի բանկային մանրածախ շուկայի առաջատարներից մեկը, այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ: Հունիսի առաջին շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի և տրամադրել 3,4 մլրդ ՀՀ դրամի 5270 վարկ ֆիզիկական անձանց և ձեռներեցներին:

«Ստեղծված իրավիճակում Յունիբանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սպասարկման ժամանակ ապահովվի հաճախորդների հարմարավետությունն  ու անվտանգությունը: Մեր հաճախորդները, իրենց հերթին, պարտաճանաչ կատարում են պարտավորությունները` ժամանակին մարելով վարկերը: Հայաստանում էապես բարձրացել է ֆինանսական գրագիտության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների պատասխանատու վերաբերմունքը և ձգտում ենք արդարացնել նրանց սպասումները»,– նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը  փոքր և միջին բիզնեսին օժանդակությունն է, այդ թվում` կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում: Բանկն առաջարկում է վարկատեսակներ՝ մշակված հատուկ բիզնեսի տարբեր ուղղությունների համար: Վարկատեսակներ առաջարկելիս հաշվի են առնվում բիզնեսի առանձնահատկությունները, օրինակ՝ սեզոնային բնույթը:

«Որոշ ՓՄՁ-ներ այժմ հայտնվել են դժվար վիճակում: Շատերը ֆինանսական աջակցության կարիք ունեն: Մեր խնդիրն է օգնել ձեռներեցներին պահպանել բիզնեսը և շարունակել այն զարգացնել», –ընդգծեց Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Յունիբանկը կոչ է անում իր հաճախորդներին ավելի ակտիվ օգտվել հեռահար ծառայություններից և հնարավորինս սահմանափակել հանրային վայրեր, այդ թվում`բանկի մասնաճյուղեր այցերը: Յունիբանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բոլոր ծառայություններից առանց բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել  UniMobile հավելվածը App Store-ից կամ  Google Play-ից: Ծառայությունից օգտվելու հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ բանկի կայքում: Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է մարել վարկերը, վճարել կոմունալ ծառայությունները, ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումները, կատարել այլ վճարումներ:

«Եթե, այնուամենայնիվ ,հաճախորդնեին  անհրաժեշտ է այցելել բանկ, ապա հորդորում ենք խստագույնս պահպանել վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները, այդ թվում`սոցիալական հեռավորությունը հերթում:  Մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները հաճախորդների և անձնակազմի առողջությունը չվտանգելու և հարմարավետ և ապահով սպասարկում կազմակերպելու համար: Պահպանենք անվտանգության կանոնները միասին», – ասաց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը: