Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրեն տուգանել են Խմելնիցկիում կարանտինը խախտելու համար: Զելենսկին առանց դիմակի գտնվել է սրճարանում, նրա հետ այլ պաշտոնյաներ են եղել:

«Կարելի՞ է հանել դիմակը: Լա՞վ եք լսում ինձ, թե չէ Խմելնիցկում տեղի ուենցածի նման կտուգանեն: Ճիշտ արեցին, որ տուգանեցին»,-լրագրողներին դիմել է Զելենսկին, հաղորդում է 24TV-ն:

Հայտնի է, որ կարանտինի պահանջները խախտելու համար տուգանքը կազմում է 17 հազար գրիվեն:

Իրավապահները հայտնել են, որ կարանտինի խախտման փաստով արձանագրություն են կազմել եւ տուգանել սրճարանի սեփականատիրոջը: