Apple-ը առաջին լուրջ քայլն արեց ֆինանսկան ծառայությունների ընկերության վերածվելու ուղղությամբ, երբ անցյալ տարի թողարկեց Apple Card-ը՝ առանց թաքնված տոկոսադրույքների եւ քեշբեքի վարկային քարտը։ Բացի ակնհայտ օգուտներից այն դրդում է օգտատերերին պահպանել լոյալությունը եւ շարունակել գնել Apple-ի արտադրանքը։

Այդ գաղափարը կարող է ստանալ հետագա զարգացում, եթե լուրերը ճշմարիտ լինեն։ Bloomberg-ը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին, հայտնում է, որ Կուպերտինոյից ընկերությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին մեկնարկել նոր ծառայություն՝ ամենաշատ վաճառվող ապրանքների մեծամասնության ձեռքբերման հնարավորություն՝ դրանց համար Apple Card-ով ամենամսյա վճարման միջոցով։

Որոշ ապրանքների` iPad-ների, Mac-երի, Apple Pencil-ների, ստեղնաշարերի, Mac XDR Display-ների արժեքը կբաժանվի 12 ամիսների վրա։ Մյուսների՝ iPod- ների, Apple TV հավելվածների, կամ HomePod-ների համար` 6 ամիսների վրա: Բոլոր դպքերում որեւէ միջնորդավճար չկա:

Այլ կերպ ասած՝ AirPods Pro ականջակալների նոր զույգ գնելու համար միանգամից 250 դոլար վճարելու փոխարեն, կես տարում կարող եք վճարել ընդամենը 42 դոլար: Այս առաջարկը շատերին կդրդի ձեռք բերել այն, ինչը նախկինում չափազանց թանկ էր թվում, հայտնում է HighTech+-ը:

Վճարումները կկատարվեն Wallet հավելվածի Apple Card բաժնի միջոցով: Նման ծրագիր ընկերությունն անցյալ տարի արդեն գործարկել է iPhone-ների հետ կապված, որոնց համար նույնպես կարելի է վճարել 24 ամսվա ընթացքում։