ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հունիսի 11-ին տեսակապի ձևաչափով տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովը, որին կմասնակցի և ելույթով հանդես կգա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»: