Հինգշաբթի՝ հունիսի 11-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 3,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 38,32 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 2,78 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 40,57 դոլարի: