Թուրքիայի հետ հարաբերություններում իրավիճակն այնպիսին է, որ այն շարունակում է մարտահրավեր մնալ անվտանգության համար: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշեց, որ հարցը վերաբերում է հարաբերությունների բացակայությանը: «Դրա վրա է հարկավոր կենտրոնանալ: Մնացածը կախված է իրավիճակից»,- ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը: