Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիվ երկխոսություն է հաստատվել: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ նրա՝ հստակ ծրագրեր կան երկկողմ հարաբերությունների զարգացման համար, շարունակվում է մշտական ​​երկխոսությունը վարչապետի եւ նախագահի միջեւ:

«Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա Հայաստանն իր շահերն ունի, որոնք հետապնդում է, եւ Հայաստանը երբեք չի վարել եւ չի պատրաստվում գործընկերների հաշվին իր շահերին հասնելու քաղաքականություն վարել»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը: