Թուրքիայում դատարանը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական խմբին հանցակցելու համար» եւ դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haber Turk-ը:

Թոփուզը Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր 2017-ի հոկտեմբերին եւ մինչեւ հիմա գտնվում էր կալանքի տակ: Նա մեղադրվում էր «Ֆեթուլահիստների ​​ահաբեկչական խմբավորման» (FETO) հետ կապերի եւ լրտեսության մեջ: