Համաշխարհային աղքատությունը կորոնավիրուսի համավարակի արդյունքում կրկին կաճի մինչեւ 1 միլիարդ մարդ, հայտնում է AP-ն: King's College London-ի եւ Ավստրալիայի ազգային համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատության կտրուկ աճում է միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են աղքատության մակարդակից փոքր ինչ վեր: Ասիական երկրները, ինչպիսիք են Բանգլադեշը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը եւ Ֆիլիպինները, հատկապես խոցելի են համարվում տնտեսական համաճարակային ցնցումների ֆոնին:

«Համավարակն արագորեն վերածվում է տնտեսական ճգնաժամի զարգացող երկրներում»,- նշել է King's College London-ի միջազգային զարգացման պրոֆեսոր եւ  զեկույցի համահեղինակներից  Էնդի Սամները:

Վատագույն սցենարի համաձայն՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 700 միլիոնից կավելանա մինչեւ 1.1 միլիարդ: «Առանց գործողությունների այս ճգնաժամը կարող է 20 կամ նույնիսկ 30 տարով հետաձգել համաշխարհային աղքատության կրճատման առաջընթացը»,- նշել է Սամները:

Հետազոտողները «հրատապ գլոբալ լիդերության» կոչ են անում ճգնաժամը հաղթահարելու համար: Բայց հույսերը քիչ են այն բանից հետո, երբ հետաձգվեց «Մեծ յոթնյակի» համաշխարհային առաջնորդների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հունիսի 10-12-ը: Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ընդլայնված հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն նաեւ առաջնորդները Ռուսաստանից, Ավստրալիայից, Հարավային Կորեայից եւ Հնդկաստանից:

Սամներն ասել է, որ երեք քայլ պետք է առաջնահերթություն դառնան: Նախ ֆինանսավորման մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է «գլոբալ հանձնաժողով ստեղծել՝ աղքատությանը եւ COVID-19-ին արագ արձագանքելու համար»՝ հայտնի համաշխարհային առաջնորդի ղեկավարությամբ: Երկրորդը, միջոցները պետք է արագ ազատվեն պարտքի սպասարկման ներկայիս վիճակի ընդլայնման հաշվին, որն Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրում է բոլոր զարգացող երկրներին, եւ առնվազն մինչեւ 2020-ի վերջը եւ նույնիսկ մինչեւ 2021 թվականը Համաշխարհային բանկի պարտքերի վճարումների սառեցման հաշվին: Երբ ճգնաժամը թուլանա, որոշ զարգացող երկրների պարտքերի վերակառուցումը կամ ուղղակի պարտքերի մարումն «անհրաժեշտ կամ նույնիսկ անխուսափելի կլինի»: Եվ երրորդը՝ երկրները, որոնք օգուտ են քաղում լճացումից, պետք է օգտագործեն այդ գումարը սոցիալական անվտանգության ցանցերի ամրապնդման եւ ընդլայնման համար: