«Մեզ համար Հայաստանը հոյակապ հնարավորություն է, եւ հաշվի առնելով, որ «Արաս» ազատ գոտին եզակի հնարավորություն ունի մեծացնելու առեւտուրը այս երկրի եւ Եվրասիայի երկրների հետ՝ մենք հույս ունենք, որ կառավարությունը կփորձի օգտվել այս հատուկ հնարավորությունից», հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Գոլամռեզա Անսարին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Արաս» ազատ գոտին ահռելի ներուժ ունի, որն անհրաժեշտ է օգտագործել: Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը «Արաս» ազատ գոտու համար հոյակապ հնարավորություն է ստեղծել, որը կարող է դա օգտագործել եվրասիական երկրների շուկա դուրս գալու համար: