Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել աշխարհասփյուռ թեմերից, անհատներից, տարբեր ազգային հաստատություններից ու հիմնադրամներից։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։

Ուկրաինայի հայոց թեմը կարիքավոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարին համարժեք պարենային մթերք։

Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն Սիրիայի հայ համայնքի։

Կանադայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ․ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի կողմից Սուրբ Էջմիածնին է նվիրաբերվել հավաքագրված 5․000 (հինգ հազար) կանադական դոլար գումար։