Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են Սիրիայի հարցով «Աստանայի եռյակի» առցանց գագաթնաժողով անցկացնելու մասին, իսկ հենց պայմանները թույլ տան, տեղի կունենա երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք սկզբում «Աստանայի գագաթնաժողովը» կանցկացնենք վիրտուալ տարածքում, իսկ հետե առերես ձեւաչափով: Ես այսօր ստացա պարոն Լավրովի (ՌԴ ԱԳՆ ղեկավար – խմբ.) համաձայնությունը «Աստանայի ձեւաչափով» վիրտուալ հանդիպման անցկացման վերաբերյալ, երեկ ստացել էի նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի համաձայնությունը, հետեւաբար՝ երեք երկրների ղեկավարները գագաթնաժողովը կանցկացնեն վիրտուալ ձեւաչափով»,- ասել է Զարիֆը Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:

Նա նշել է, որ հենց պայմանները թույլ տան, երեք պետությունների ղեկավարները կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում: