Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի  Խաչատուր Սուքիասյանը:

Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ:

«Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին  է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, եւ  նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Կիրակի օրն էլ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, ապա ԱԱԾ–ում հարուցված՝ նրան առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածել։